Wednesday, September 8, 2010

Նոր նախագիծ ու կայք. «Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթան»

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» ներկայացնում է նոր նախագիծ, որը կոչվում է «Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթան»:
Նախագծի եւ կայքի շնորհանդեսը կկայան 2010թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 13:00 METROPOL հյուրանոցում:
Նշենք, որ Մարաղան Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից էր: 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժել, ավերել ու հրկիզել են ողջ գյուղը, ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ: Ում հաջողվել է փրկվել, ապաստանել են անտառներում եւ հեռանալով ցրվել աշխարհով մեկ: Իսկ Մարաղան շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այս նախագիծը մի փորձ է ներկայացնելու Մարաղայի իրական պատմությունը: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ դա կնպաստի, որպեսզի նման բան չկրկնվի երբեք եւ ոչ մի տեղ:

No comments: