Wednesday, September 8, 2010

ՀՀ ԱԳՆ. Վրաստանի ԱԳ նախարարն իրավասու չէ խառնվել մեր գործերին

Հայաստանի ԱԳՆ-ն չի կիսում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի կարծիքը, ըստ որի, Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի կայանման ժամկետի ավելացումը սպառնում է Հայաստանի անկախությանը:
Այս մասին «Մեդիամաքս»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նշենք, որ այդ տեղեկությունը տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները:
«Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայության մասին մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է երկրի ղեկավարությունը: Կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ներկայացված այդ տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում է պարունակում:
Ամեն դեպքում, որեւէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվել մեր գործերին, եւ մեկնաբանություններ անել մեր անվտանգության հարցերի վերաբերյալ:
Այսօր հեռախոսազրույց կկայանա նաեւ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարների միջեւ»,- ասել է Բալայանը:

No comments: