Wednesday, October 20, 2010

Մամուլի ազատության տեսանկյունից Թուրքիան 178 երկրների մեջ 138-րդն է

Panorama.am. 20-10-2010- «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրների վարկանիշային աղյուսակը` ըստ մամուլի ազատության չափանիշի:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ֆրաթ» (Firat) լրատվական գործակալությունը, ուսումնասիրված և ըստ այդ դասակարգված 178 պետությունների շարքում Թուրքիան զբաղեցրել է 138-րդ ոչ պատվաբեր հորիզոնականը: Առաջատարը Ֆինլանդիան է:
«Ասիայում մտահոգություն հարուցողը Թուրքիան է, որը կարող է կորցնել Եվրամիությունում կարևորվող մարդու իրավունքների նկատմամբ հարգանք ցուցաբերելու հարցում ունեցած առաջատարի իր համբավը»,- նշում է հիշյալ լրատվամիջոցը:

No comments: