Wednesday, October 20, 2010

Աթաթուրքի՝ պոռնկատան վերածված նավի հսկիչը մահացել է կասկածելի հանգամանքներում

HayNews.am.20-10-2010- Վերջերս մեծ աղմուկ բարձրացրած Անթալիայում պոռնկատան վերածված Աթաթուրքի Սավարոնա նավի հետ կապված սկանդալային նորությունները չեն դադարում:
Այս անգամ էլ կասկածելի հանգամանքներում մահացել է նավահանգստի այն մասի հսկիչը, ուր խարիսխ է գցած եղել Սավարոնան:
Գյոչեքի նավահանգստի հսկիչ Բեհլուլ Յաշարը մոտոցիկլով վթարի է ենթարկվել նավի վրա իրականացված ձերբակալություններից 6 օր անց: Վերջինս նույնպես եղել է ձերբակալվածների թվում, սակայն ավելի ուշ բաց է թողնվել: CNNTurk-ի փոխանցմամբ՝ Բեհլուլ Յաշարի մահը բավական կասկածելի է և շատ հարցեր է ծնում:
Վերջինիս հարազատներն արդեն դիմել են Անթալիայի դատախազությանը՝ Յաշարի մահվան հանգամանքները մանրակրկիտ քննելու պահանջով:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հասարակաց տան վերածված Սավարոնա զբոսանավի վրա անցկացված գործողության արդյունքում ձերբակալվել էին մի խումբ արտասահմանցի գործարարներ և քաղաքական գործիչներ, որոնց թվում, ըստ որոշ աղբյուրների, եղել է նաև Ղազախստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Քանաթ Սաուբաևը:

No comments: