Wednesday, October 20, 2010

Քլինթոն. Իրանը կարող է ազատ արձակել 2 ձերբակալված ամերիկացիներին

Aysor.am. 20-10-2010- ԱՄՆ տեղեկություն է ստացել, որ Իրանն ազատ կարձակի երկու ամերիկացի քաղաքացիներին, որոնք մեղադրվում են սահմանն անօրինական անցնելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Այս գործի ևս մեկ մասնակից` ամերիկուհի Սառա Շուրդը, ազատ էր արձակվել սեպտեմբերին 500 հզ. դոլար գրավի դիմաց:
Իրանցի սահմանապահները ԱՄՆ քաղաքացիներ Շեյն Բաուերին, Սառա Շուրդին և Ջոշուա Ֆետտելին ձերբակալել էին 2009 թ. հուլիսի 31-ին երկրի արևմուտքում Մարիվան բնակավայրի մոտակայքում: Նրանց մոտ եղել էին մուտքի արտոնագրեր Իրաք և Սիրիա, սակայն բացակայում էր իրանական մուտքի արտոնագիրը:

Իրանի ղեկավարությունը սկզբում հայտարարեց, որ ամերիկացիներին սպառնում է մեղադրանք լրտեսության մեջ, սակայն հետագայում երկրի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ քաղաքացիները մեղադրվում են սահմանն անօրինական անցնելու մեջ:
Ամերիկյան վարկածի համաձայն, մեղադրվողները Իրանի տարածքում են հայտնվել սխալմամբ: Շուրդին ազատելուց հետո Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ նրան հայրենիք վերադառնալ թույլ տալը «բարի կամքի դրսևորում է» և ԱՄՆ-ից պահանջել էր պատասխան գործողություններ: Մասնավորապես, իրանական առաջնորդը հայտարարել էր ամերիկյան բանտերում գտնվող 8 իրանցիների ազատագրման անհրաժեշտության մասին, հաղորդում է Գազետա.ռուն:

No comments: