Ամերիկյան իշխանությունները բացահայտել են հայկական հանցավոր մի խմբավորում, որը միլիոնավոր դոլարներ էր յուրացրել տարեցներին բժշկական օգնություն ցուցաբերելու Medicare դաշնային ծրագրից: Մանհեթենի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել հանցավոր խմբի 44 հայազգի անդամների, որոնց մեղադրում են 25 նահանգներում 108 կեղծ կլինիկաների ցանց հիմնելու եւ մոտ 163 միլիոն դոլար յուրացնելու մեջ:
Ձերբակալությունները տեղի են ունեցել Նյու Յորքում, Լոս-Անջելեսում, Ջորջիա, Օհայո եւ Նյու Մեքսիկո նահանգներում: Հանցավոր խմբավորման առաջնորդին՝ Արմեն Ղազարյանին ձերբակալել են Լոս-Անջելեսում: Ընդամենը ձերբակալվել են խմբի 73 անդամներ: Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարայի խոսքով, խմբավորումը գործում էր «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» գաղտնանվան տակ: Խոսքը հանցավոր խմբավորման անդամներ 34-ամյա Դավիթ Միրզոյանի ու 35-ամյա Ռոբերտ Թերջանյանի մասին է:
Խմբավորումը գողացել էր իրական բժիշկների տվյալները եւ ներկայացրել Medicare-ի գրասենյակներ՝ դրանցով մեծ գումարներ ստանալով: Նրանք նաեւ Կալիֆոռնիայի Օրինջ կոմսության բուժկենտրոնում բուժվող մոտ 2900 անձանց տվյալներ էին գողացել, որոնք օգտագործել էին Medicare-ից գումարներ ստանալու համար:
Լուսանկարը՝ AP-ի

No comments:
Post a Comment