Wednesday, October 20, 2010

ASİMED. Թուրքական դրոշի հանդեպ այս անարգանքը հայկական և հունական լոբբիի ձեռքի գործն է

Panorama.am.20-10-2010- Թուրքական «Անհիմն ցեղասպանության դեմ պայքարի կազմակերպությունը» (ASİMED )վերջերս Christian Action Network-ի կողմից սեպտեմբերի 11-ին նվիրված փաստագրական ֆիլմի դեմ բողոքի արշավ է սկսել:
«Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքի տեղեկացմամբ, մասնավորապես, կազմակերպության նախագահի օգնական Սավաշ Էղիլմեզը ասել է. «Ֆիլմի պաստառի և DVD սկավառակի տուփի վրա հայտնված թուրքական դրոշը ֆիլմի հետևում կանգնած կազմակերպությունների նպատակների մասին է վկայում: Թուրքական դրոշի հանդեպ այս անարգանքը հայկական և հունական լոբբիի ձեռքի գործն է: Նրանք 2011 թվականի համար հակաթուրքական գործունեություն են ծրագրավորւմ, իսկ այս քայլով փորձում են աշխարհին Թուրքիայի հանրապետությունը ներկայացնել որպես ահաբեկչական երկիր, իսկ թուրքերին` ահաբեկիչներ: Այս նախաձեռնությունը կանգնեցնելու համար բողոքի արշավ ենք սկսում : Մեր երկրի հանդեպ այս անարգությունը բարձրաձայնելու համար բոլորին հրավիրում ենք մասնակցել այս արշավին»:

No comments: