Tuesday, October 19, 2010

Ժիրայր Սեֆիլյանը սատարում է քաղբանտարկյալներին

Report.am. 19-10-201- ՀԱԿ-ի կազմակերպած պիկետը շարունակվում է, մասնակիցների թիվն աստիճանաբար ավելանում է, իսկ նման իրավիճակում ոստիկանները փորձում են փոքր տարածության վրա "տեղավորել" մեծ բազմությանը:
Պիկետին ներկա է նաեւ "Սարդարապատ" նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Report.am-ի այն դիտարկմանը, թե սատարում եք ՀԱԿ-ի նման ակցիաներն այն դեպքում, երբ հայտարարել էիք, թե այլեւս ՀԱԿ-ի հետ չեք համագործակցի, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել է. "Այստեղ գտնվող բոլոր ներկաները սատարում են քաղբանտարկյալներին, կարծում եմ 2008-ից հետո մի գիտակցություն արմատավորվեց բոլորիս մոտ, որ երբ առկա են նախադրյալներ, ապա անկախ մեր գաղափարական տարաձայնություններից, պարտավոր ենք համախմբված գործել":
Ժիրայր Սեֆիլյանն ավելացրեց նաեւ, որ ակցիայից մեծ ակնկալիքներ չունի, բայցեւայնպես չի կարող չմասնակցել մի ակցիայի, որի նպատակը քաղբանտարկյալների ազատ արձակումն է:

No comments: