Wednesday, October 20, 2010

Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր երեկույթ` ի պատիվ Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Դիանա Աղաբեգ Աբգարի ժառանգների

Հոկտեմբերի 18-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր երեկույթ` ի պատիվ Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Դիանա Աղաբեգ Աբգարի ժառանգների, նրա թոռան` Մայքլ Աբգարի և ծոռան` Դենիզ Աբգարի: Հոկտեմբերի 17-ին լրացավ Հայ մտավորական, հասարակական և քաղաքական ականավոր գործիչ Դիանա Աբգարի ծննդյան 141-րդ տարեդարձը: Այս առաքելությանը նրանց էր միացել նաև Ճապոնիայում ՀՀ դեսպանության անձնակազմը` ծաղկեպսակ զետեղելով Յոկոհամայում 1937թ. իր մահկանացուն կնքած և արտսահմանցիների գերեզմանատանը թաղված Դիանա Աբգարի շիրիմին:
Երեկույթի վերջում Մայքլ Աբգարն ու նրա դուստր` Դենիզ Աբգարը դեսպանությանը նվիրաբերեցին իրենց ընտանիքին պատկանող արխիվային նյութեր, ի թիվս Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանի 1920 թ. հուլիսի 22-ով թվագրված պաշտոնական նամակի պատճենը` Դիանա Աբգարին պատվո հյուպատոսի կոչում շնորհելու և Ճապոնիայի կառավարությանը էկզեկվատուրա հանձնելու թույլտվության վերաբերյալ:

Ծաղկեպսակ զետեղելու արարողությանը, ինչպես նաև դեսպանությանը տեղի ունեցած ընդունելությանը, ներկա էին նաև Ճապոնիա-Հայաստան բարեկամության միության անդամներ և ճապոնական «NHK» և «Asahi shinbun» թերթերի լրագրողներ:

No comments: