Wednesday, October 20, 2010

Հայաստանում ստեղծվել է ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական ասոցիացիա

News.am. 20-10-2010- Հայաստանում ֆինանսիստների եւ բանկիրների առաջին համահայկական կոնֆերանսի արդյունքում, որը տեղի է ունեցել Երեւանում հոկտեմբերի 17-19-ին, ստեղծվել է ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական ասոցիացիա:
Ասոցիացիայում ընդգրկվել են Սփյուռքի ֆինանսիստներն ու Հայաստանի նախարարությունների, Կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչները:
Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտնել է, որ ասոցիացիան կլինի հասարակական կազմակերպություն, որը կմիավորի սփյուռքի պրոֆեսիոնալներին:
Հայաստանի բանեկրի միության նախագահ Արարատ Ղուկասյանը տեղեկացրել է, որ լիբանանյան բանկիրների նախաձեռնությամբ 2011-ին Լիբանանում կհանդիպեն Հայաստանի ու Լիբնանի բանկիրները` փորձի փոխանակման նպատակով:

No comments: