Panorama.am. 21-10-2010- Հոկտեմբերի 14-17-ը «Անիի երկխոսության խումբ» կազմակերպության շրջանակներում Երևանում հայ և թուրք լրագրողները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են երկու երկրի միջև առկախված դիվանագիտական գործընթացը:
Ինչպես տեղեկացնւմ է «Էրմենիհաբեր»(Ermenihaber.am) լրատվական կայքը քննարկումներին մասնակցած թուրք լրագրող Ահմեթ Ջեմ Օզենը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, գրում է. «Անցած տարի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների Թուրքիայի կողմից վավերացումը կասեցվեց ադրբեջանական շանտաժի պատճառով: Թուրքիան այս իրավիճակից կարող է դուրս գալ միայն Ադրբեջանի դիվանագիտական մոտեցումը փոխելու շնորհիվ, հատկապես, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, կարծես թե այն միակ ճանապարն է, որ կարող է լուծել երկու երկրների միջև առկա բազում խնդիրները»:
Միաժամանակ նշելով, որ երկու երկրների միջև խնդիրների լուծումը բոլորովին դժվար չէ, լրագրողը գրում է, թե ժողովուրդների մեջտեղում կա մշակութային պատնեշ` ազգայնամոլությունը:
«Անիի ավերակները որպես մշակութային ժառանգություն գնահատելու փոխարեն, Դևլեթ Բահչելիի նմանները այնտեղ այլասերված ազգայնամոլություն ու թշնամություն են ցուցադրում: Իսկ Երևանում մի առևտրական մեզ ասում է. «Այս ապրանքի գինը 8000 դրամ է, բայց դու թուրք ես քեզ` 10000 դրամ»: Մի խոսքով, երկու ժողովուրդների ապագան չի կարելի կառուցել Դևլեթ Բահչելիի և հայ առևտրականի դիրքորոշման տեսանկյունից: Երկու երկրների ապագան խաղաղության ու բարեկամության վրա հիմնված քաղաքականությամբ պետք է ուրվագծվի»,- գրում է Օզենը:

No comments:
Post a Comment