Report.am. 13-3-2010- ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանն այսօր «Հայկական հարցը` Վուդրո Վիլսոնից միչև Բարաք Օբամա» թեմայով համաժողով է անցկացնում: Համաժողովին հրավիրված են հայտնի ամերիկյան և եվրոպական փորձագետներ, որոնց թվում կան նաև հայկական ծագում ունեցողներ:
Ամերիկա-թուրքական ասոցիացիայի ղեկավար Ալի Չինարը տեղեկացրել է, որ Կոնգերսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո հակաթուրքական համաժողովները, թերթերի հրապարակումները և հեռուստածրագրերն ավելացել են: «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել համալսարանի ղեկավարությանը նմանատիպ համաժողովի անցկացման և Հայոց ցեղասպանության հարցի քաղաքականացման համար: Ցավոք, համալսարաններն ու կենտրոնները նմանատիպ համաժողովներ անցկացնելով, ոչ մի անգամ չեն հրավիրում թուրք փորձագետների ու գիտնականների»,- ասել է Չինարը:
Saturday, March 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment