Wednesday, October 20, 2010

ԱՄՆ-ի ակնկալիքը

«Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Վաշինգտոնին մտահոգո՞ւմ է հայ-իրանական մերձեցումը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը պատասխանել է. «Երբ նայում ես քարտեզին, ապա ակնհայտ է, որ Իրանը Հայաստանի հարեւաններից մեկն է, եւ վերջին տարիներին այն կարեւոր հարեւան է եղել, քանի որ Իրանը Հայաստանի համար ապահովում է երկու բաց սահմաններից մեկը: Առեւտրի, էներգետիկայի հարցերով սա կարեւոր հարաբերություն է: Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ երկկողմանի են»:
Միեւնույն ժամանակ, ամերիկյան դիվանագետը հավելել է. «Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, այդ թվում`` Հայաստանը, կկատարեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ պատժամիջոցների պահանջները»:

No comments: