Wednesday, October 20, 2010

Իրանի ԱԳ նախարարը Վրաստանում «վիզաների հանման» համաձայնագիր է ստորագրելու

Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին Վրաստան կայցելի նոյեմբերի 3-4-ին:
Հոկտեմբերի 19-ին Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովն ու այդ երկրում Իրանի դեսպան Մաջիդ Սամաձադե Սաբերը քննարկել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցին վերաբերող հարցեր:
Ինչպես հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից, կողմերը նշել են, որ այցը, որի շրջանակներում ստորագրվելու է վիզային ռեժիմի հանման համաձայնագիրը, զգալի ազդակ կհաղորդի երկու երկրների երկկողմ հարաբերություններին:

No comments: