Friday, October 15, 2010

Մատենադարանի մոտ այսօր ՀԱԿ–ը հանրահավաք է անցկացնելու, որին կհետևի երթը

Terta.am 15-10-2010- Այսօր երեկոյան ժամը 18–ին տեղի կունենա Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի հանրահավաքը, որը կանցկացվի Մատենադարանի մոտ։ Ինչպես հայտարարել է ՀԱԿ–ը, հանրահավաքի օրակարգում ընդգրկված են հետևյալ թեմաները՝ Հայաստանում աղետալի չափերի հասնող կոռուպցիայի քաղաքական և տնտեսական հետևանքները, կոռուպցիոն մեխանիզմները և վերջին շրջանի աղաղակող գործարքները, Հայաստանում ժողովրդավարության վերականգնման ուղիները։
Օրերս լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իր ելույթում երկրում տիրող կոռուպցիոն իրավիճակին անդրադառնալու է նաև ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։
Կոնգրեսի հանրահավաքից հետո հայտարարված է երթ անցկացնելու մասին։
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում անցկացնելու հայտ էր ներկայացրել Երևանի քաղաքապետարան, սակայն նրանց հայտը մերժվել էր։ Փոխարենը ընդդիմությանն առաջարկվել էր հանրահավաքն անցկացնել Մատենադարանի տարածքում։ Ինչ վերաբերում է երթին, որը կհաջորդի հանրահավաքաին, այն արտոնված է։
Այնումենայնիվ, ՀԱԿ–ը շարունակում է «Ազատության հրապարակը վերանվաճելու» իրենց հայտարարության շրջանակներում Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար հայտեր ներկայացնել քաղաքապետարան։
Ավելին, Լևոն Զուրաբյանն օրերս հայտարարել էր, որ երբ մի օր լցվի իրենց համբերության բաժակը, իրենք ուղղակի կմտնեն և հանրահավաք կանցկացնեն Ազատության հրապարակում։

No comments: