Friday, October 15, 2010

Հուշարձանի, երգող շատրվանի ու աշխարհի ամենաերկար ճոպանուղու բացում. Սյունիքում այսօր և վաղը տոնական տրամադրություն է

Tert.am. Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է: Հոկտեմբերի 15-16-ը նրա մասնակցությամբ մարզում տեղի կունենան մի շարք միջոցառումներ:
Այսօր Սերժ Սարգսյանը կմասնակցի երիտասարդների համար Կապանում կառուցվող բնակելի համալիրի առաջին շենքի հիմնարկեքի պաշտոնական արարողությանը:
«Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի շրջանակներում Կապան քաղաքի Գ. Արզումանյանի 111/1 հասցեում` նախքին քաղաքային ջրավազանի տարածքում, կկառուցվի բազմաֆունկցիոնալ շենք, որի բնակարանները շուկայականից անհամեմատ էժան գներով կտրամադրվեն Սյունիքի մարզի երիտասարդ ընտանիքներին: Համալիրը բաղկացած կլինի երեք մասնաշենքից, կունենա 335 բնակարան: Ծրագրի ընդհանուր արժեքը 7,6 մլրդ դրամ է:
Առաջին շենքի կառուցումը կավարտվի մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը: Մյուս երկու մասնաշենքերի շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարվա փետրվարին և կավարտվի 2013թ.:
Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզում կմասնակցի նաև Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում հուշարձանի, ինչպես նաև Մխիթար Սպարապետի հրապարակում երգող շատրվանի բացմանը:
Նախատեսված է, որ նախագահը կծանոթանա նաև Սյունիքի մարզպետարանի վարչական շենքի` այս տարվա ապրիլից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին:
Կապանում նա կմասնակցի «Կոնվերս բանկ» ՓԲԸ երկու մասնաճյուղերի բացման արարողությանը: Մասնաճյուղերից մեկը կմատուցի փոստաբանկային, մյուսը` իրավաբանական և բանկային ծառայությունների փաթեթ:
Սերժ Սարգսյանը կծանոթնա նաև Գորիսի սրտաբանական հիվանդանոցի շինաշխատանքներին:
Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզի Հալիձոր և Տաթև գյուղերում տեղի կունենա Տաթևի ճոպանուղու բացման պաշտոնական արարողությունը: Տաթևի ճոպանուղին հանրության համար բաց կլինի արդեն հոկտեմբերի 23-ից:

No comments: