Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում տեղի է ունենալու ԵԱՀԿ գագաթաժողովը, որտեղ Ադրբեջանը փորձելու է օրակարգ մտցնել ԼՂ հարցը: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը «Կապիտալի» հետ զրույցում ասում է, թե չի կարծում՝ Բաքվին կհաջողվի հարցը օրակարգ մտցնել:
-Պարոն Սաֆարյան, դեկտեմբերի 1-2-ին Աստանայում տեղի է ունենալու ԵԱՀԿ գագաթաժողովը, որը շուրջ 11 տարի տեղի չի ունեցել։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։
-Որոշումն ընդունվել է ամռանը, և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ֆորմատով մենք հուլիս ամսին Օսլոյում ընդունեցինք բանաձև, որով կոչ արվեց ԵԱՀԿ անդամ պետություններին հրավիրել խորհրդաժողով Աստանայում։ Ուզում եմ հստակեցնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին անցյալ և նախանցյալ տարիներին Աթենքում և Հելսինկիում ընդունվել է ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների համատեղ երկու հայտարարություն։ Այս ամենն ասում եմ, որ հասկանան, որ այս տարի ԵԱՀԿ արտգործնախարարների նիստ տեղի չի ունենա, քանի որ տեղի է ունենալու ԵԱՀԿ գագաթաժողովը։ Պետք է նշեմ, որ Ադրբեջանի պատվիրակները ԵԱՀԿ խորհրդաժողովում հարց բարձրացրին, որ Ղարաբաղի հարցը ներառվի գագաթաժողովի օրակարգում։ Այս առաջարկին խորհրդաժողովի նախագահը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը բացատրեցին, որ գագաթաժողովի օրակարգ որոշողը խորհրդաժողովը չէ, այդ օրակարգը որոշվում է Վիենայում՝ անդամ երկրների ներկայացուցիչների մշտական կոմիտեում՝ կոնսենսուսի հիման վրա։ Ասեմ նաև, որ գագաթաժողովի օրակարգ են մտել բնապահպանության և Աֆղանստանի հարցերը, իսկ մնացած հարցերի վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են, և այսօր որևէ մեկը չի կարող հստակ ասել, թե Աստանայի գագաթաժողովի օրակարգն ինչպիսին կլինի։
-Ձեր կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության հարցն օրակարգ կմտնի՞, թե՞ ոչ։
-Կարծում եմ՝ չի մտնի։ Չի բացառվում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, օգտվելով Աստանայում երկու երկրների նախագահների ներկայությունից, կազմակերպեն Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կամ արտգործնախարարների մակարդակով մի հռչակագիր կամ հայտարարություն ստորագրել տան։ Ես նույնիսկ կարծում եմ, որ այդպիսի մի հայտարարություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ ԵԱՀԿ-ում կատարվում են, սակայն չեմ կարող ասել, թե ինչով դա կվերջանա։
-Ելնելով Ձեր անձնական շփումներից՝ կարո՞ղ եք ասել՝ ինչպես են ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչները վերաբերվում ղարաբաղյան հակամարտությանը։
-Ես, իսկապես, բազմաթիվ երկրների ներկայացուցիչների եմ հանդիպել, զրուցել եմ այդ թեմայով և կարող եմ վստահաբար պնդել, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը շատ լավատես է, որ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս արտգործնախարարի, որպես բանակցությունների հիմք ընդունել են Մադրիդյան սկզբունքները։ Նրանք դա համարում են լավատեսական ազդանշան առ այն, որ հակամարտության լուծման ուղղությամբ կարող են ձեռնարկվել քայլեր։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը փորձում էր Հայաստանին մեղադրել այն բանում, որ Հայաստանը չի ընդունում Մադրիդյան սկզբունքները և ձախողում է բանակցությունները, սակայն մեր արտգործնախարարը հայտարարեց, որ բանակցությունների հիմքն այդ սկզբունքներն են, և ցրեց այդ կասկածները։ Այսօր Ադրբեջանը ստիպված նույնպես բանակցային հիմք է ընդունում Մադրիդյան սկզբունքները։ Սակայն այս պահին կա մի խնդիր, որի համար մենք պետք է պայքարենք։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղի տարածքում անհայտ պահի հանրաքվե անցկացնելու մասին կետին։ Մադրիդյան առաջարկներում դա գրված է այնքան լղոզված, որ հասկանալի չէ, թե հանրաքվեն անցկացվելու է միայն ԼՂՀ-ո՞ւմ, թե՞ նաև Ադրբեջանում, ինչն այս պահին պահանջում է Ադրբեջանը։ Ակնհայտ է, որ եթե դա տեղի ունենա Ադրբեջանում, արդյունքները մեզ համար կլինեն խիստ բացասական։ Ահա այս պատճառով ես կարծում եմ, որ բանակցությունների ընթացքում մնացած հարցերում ավելի զիջողաբար հանդես գալով՝ մենք պիտի շատ կոշտ դիրքորոշում ցուցաբերենք և ասենք, որ երկու հանրաքվե 1991թ. և 2005թ. ԼՂՀ-ում արդեն անցել է, ուստի նոր և աղոտ պայմաններով հանրաքվե անցկացնելը պարզապես անիմաստ է։ Կարծում եմ՝ այս հարցը հետագայում անպայման պիտի հստակեցվի, հակառակ դեպքում բանակցությունները կմտնեն փակուղի։ Ես ունեմ աղոտ զգացողություն, որ Ադրբեջանը փնտրում է բանակցությունները ձգձգելու հնարավորություն, որի ընթացում նա կփորձի օգտագործել իր բնական ռեսուրսը, որը կարող է դառնալ զենք, զինվոր, վարձկան, սակայն ես համոզված եմ, որ նրանք հասկանում են, որ բլիցկրիգ պատերազմ հայկական կողմի հետ չի ստացվելու, եթե նույնիսկ նրա հնարավորությունները տասն անգամ շատ լինեն մեր հնարավորություններից։ Սրանից ելնելով՝ կարծում եմ, որ նրանք այդ սպառնալիքն օգտագործելու են, որ հնարավորություն ունենան բանակցություններից ստանալ առավելագույնը։
-Ըստ Ձեզ՝ իրականում ի՞նչ նպատակ ունի ԵԱՀԿ փաստահավաք խումբը՝ այցելելով ազատագրված տարածքներ։
-Հետաքրքիր մի բան տեղի ունեցավ Իտալիայում տեղի ունեցած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ [Սաֆարյանը նոր է վերադարձել Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյից, որտեղ կայացել է ԵԱՀԿ ԽՎ հանդիպումը-Կապիտալ]. մեր և ադրբեջանական պատվիրակության անդամների միջև, այս հինգ տարիների ընթացքում առաջին անգամ, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բախում տեղի չունեցավ։ Ես կարծում եմ՝ նրանք սպասում են ԵԱՀԿ փաստահավաք խմբի զեկույցի հրապարակմանը, սպասում են՝ տեսնեն, թե ինչ կերպ կկարողանան այն իրենց օգտին օգտագործել։ Անդրադառնալով փաստահավաք խմբի նպատակին՝ ասեմ, որ, իմ կարծիքով, դա գին էր, որը վճարվեց Ադրբեջանին այն բանի դիմաց, որ նա ՄԱԿ-ից հետ կանչեց «Իրավիճակը գրավված տարածքներում» բանաձևը, որն ավելորդ անգամ Հայաստանին ճանաչելու էր ագրեսոր և ստեղծելու էր ավելորդ լարվածություն։ Ես ասել եմ և կրկնում եմ՝ թող բոլորը համոզված լինեն, որ փաստահավաք խումբը որևէ սկանդալային կամ ցնցող հայտնագործություն այդ տարածքներում չի անելու։ Այդ տարածքները բնակեցված չեն և դժվար թե երբևէ բնակեցվեն, քանի որ այդ ուղղությամբ պետական քաղաքականություն Հայաստանը չի վարում։ Այդ տարածքները եղել են, կան և լինելու են անվտանգության գոտի, որը լուրջ փաստարկ է բանակցային գործընթացում։
-Դուք ասացիք, որ տարածքները բնակեցված չեն և չեն բնակեցվելու։ Հայաստանում կան ուժեր, որոնք որպես հարցի լուծում առաջարկում են վերաբնակեցնել ազատագրված տարածքները։ Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում։
-Կարծում եմ՝ եթե մեր երկիրն ունենար այդպիսի քաղաքականություն իրականացնելու հնարավորություն, որը կապված է ֆինանսական մեծ ռեսուրսների հետ, ապա դա կարվեր։ Կարծում եմ՝ նման քաղաքականություն չի վարվել, քանի որ հաշվարկները եղել են իրատեսական հիմքերի վրա։ Տարածքների վերաբնակեցումը թողել են ժողովրդի ցանկությանը, որ ով ցանկանա, գնա ապրի։ Սակայն ժողովուրդը չի գնացել, քանի որ այնտեղ չեն եղել պայմաններ, հարկային արտոնություններ ու շատ ու շատ այլ բաներ։
-Ինչպե՞ս եք գնահատում պետության այդ քայլը։
-Թույլ տվեք այս հարցին չպատասխանել, քանի որ իմ խորին համոզմամբ ՝դա ո՛չ լավ է, ո՛չ էլ վատ։ Դա փաստ է, և ես չեմ ուզում գնահատել Հայաստանի 18 տարվա քաղաքականությունը։ Եկե՛ք, այս թեմայով դեբատներ սկսենք երկրում, հարցը դնենք հրապարակային քննարկման, բերենք կողմ և դեմ փաստարկներ և հասկանանք՝ հնարավո՞ր է դա իրականացնել, թե՞ ոչ։ Եկեք դա որոշենք ազգովի, սակայն քանի դեռ չենք որոշել, եկեք գնահատականներ չտանք։ Եվ չնայած այս ամենին՝ կարծում եմ՝ մեր դիրքերը բանակցային գործընթացում ամուր են, քանի որ մենք թաքցնելու բան չունենք, մենք կեղծ, վնասող և միակողմանի քայլեր չենք ձեռնարկում, որոնք կարող են վնասել բանակցային գործընթացին։ Հենց սա հիմնական պատճառներից է, որ մեզ միջազգային հարթակներում լավ են վերաբերվում։ Մեր դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությանը այլընտրանք չկա, և մենք այդ ուղղությամբ քայլեր պետք է անենք և մտածենք ԼՂՀ-ի հզորացման և տնտեսապես կայանալու մասին։ Ես վստահ եմ, որ մեր պետական և արտաբյուջետային միջոցներից ներդրումները Ղարաբաղի տնտեսության մեջ պետք է ավելացնել՝ անկախ Հայաստանի տնտեսական և ֆինանսական դրությունից, քանի որ Ղարաբաղի զարգացումը եղել է, կա և կմնա մեր քաղաքականության առաջնահերթությունների առաջին շարքերում։ Սա ասում եմ, քանի որ համոզված եմ, որ Ղարաբաղի անկախության փաստարկը նրա ժողովուրդն է, որը ցանկանում է ապրել անկախ։
-«Ժառանգությունն» առաջարկում է ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Դուք հարմա՞ր եք համարում պահը Արցախը ճանաչելու համար:
-Մենք հրապարակայնորեն դեմ ենք արտահայտվել նախագծին, սակայն ոչ թե նրա համար, որ դեմ ենք Ղարաբաղի անկախության ճանաչմանը, այլ որովհետև կարծում ենք, որ ժամանակը պատեհ չէ։ Կրկնում եմ, մենք կողմ ենք Ղարաբաղի անկախության ճանաչմանը, և այն մեր հռչակած քաղաքականության նպատակն է, սակայն մենք դեմ ենք այդ հարցը բարձրացնելուն, քանի որ այդ քայլն էապես կբարդացնի Հայաստանի դիրքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում։ Կարծում եմ՝ դա վատ ելակետային դիրք է, որը կխանգարեր նաև Մինսկի խմբի հաջող աշխատանքին։ Սա, սակայն, չի նշանակում, որ ԲՀԿ-ի մոտեցումը վերջնական է և հավերժական։ Եթե Մինսկի խմբի բանակցությունները մտնեն փակուղի կամ դադարեն նպաստավոր լինել Հայաստանի համար, ապա մեր դիրքորոշումն էլ կարող է փոխվել, և մենք կասենք, որ պետք է ճանաչել ԼՂՀ-ն։ Սակայն քանի որ դա իրականում բան չի փոխում, պետք է աշխատել, որ ԼՂՀ-ի անկախությունը ճանաչի ոչ թե Հայաստանը, այլ միջազգային հանրությունը և Ադրբեջանը:

No comments:
Post a Comment