News.am. 24-10-2010- Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան հուշագիր են ստորագրել Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցություններում փոխըմբռնման եւ համագործակցության մասին:
Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, Ստամբուլում ստորագրված հուշագիրը վերաբերում է շրջակա միջավայրին առնչվող խնդիրներին, որոնք մաս են կազմում այդ բանակցություններում: Եվրամիության կանոններով, ԵՄ անդամակցության բանակցությունները բաժանված է 35 թեմատիկ բաժինների: Այդ բաժինները սահմանում են այն ոլորտները, որտեղ թեկնածու երկիրը պետք է իր ներքին նորմերը համապատասխանեցնի ԵՄ պահանջներին:
Հուշագրի տակ իրենց ստորագրությունն են դրել Թուրքիայի պետնախարար եւ ԵՄ անդամակցության հարցով հիմնական բանակցող Էգեմեն Բաղըշը եւ Մեծ Բրիտանիայի ԵՄ հարցերով գլխավոր բանակցող Դեվիդ Լիգինքթոնը:
Հուշագրի տակ իրենց ստորագրությունն են դրել Թուրքիայի պետնախարար եւ ԵՄ անդամակցության հարցով հիմնական բանակցող Էգեմեն Բաղըշը եւ Մեծ Բրիտանիայի ԵՄ հարցերով գլխավոր բանակցող Դեվիդ Լիգինքթոնը:
No comments:
Post a Comment