Friday, October 15, 2010

Իրանը ստեղծել է սեփական հակառադարը

News.am. 15-10-2010- Իրանում առաջին անգամ արտադրվել է հակառադարային համակարգ` CHAFF, որը կպաշտպանի երկիրը առաջատար ռադիոլոկացիոն սարքավորումներից, հաղորդում է IRINN հեռուստաալիքի պաշտոնական կայքը:
«Դա շատ կոմպակտ համակարգ է: Այն շատ հեշտ է տեղադրել կործանիչների, հետախուզական օդանավերի, ուղղաթիռների ու սուզանավերի, ինչպես նաեւ տարբեր հրթիռների ու հակահրթիռային պաշտպանության համակարգերի վրա»,- ասել է համակարգի ստեղծող Ալի Ռեյհանին:
Նրա խոսքով, արտադրանքի թեստավորումը հաջող է անցել եւ նախատեսվում է անցնել դրա լայնամասշտաբ արտադրությանը, հաղորդում է Trend-ը:

No comments: