Wednesday, October 20, 2010

ԻՐԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՄՈՌԱՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԱՐՔԸ

Չտրամադրելով C 300 հրթիռները Իրանին, Ռուսաստանը գերազանցել է Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների սահմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին: “Այն, որ Ռուսաստանը չկատարեց իր պարտավորությունները եւ չառաքեց C 300 համալիրներ, բացասաբար, շատ բացասաբար կանդրադառնա Իրանի ժողովրդի հանրային գիտակցության վրա: Հատկապես այն բանից հետո, երբ Տիկին Քլինթոնը Իրանի հանդեպ պատժամիջոցների ընդունումից հետո հայտարարեց, որ C 300-ները չեն մտնում բանաձեւի դրույթների մեջ, բայց եթե Ռուսաստանը չառաքի այդ համալիրներն Իրան, մենք շնորհակալ կլինենք Ռուսաստանին”, ասել է դեսպանը, նշելով, թե հենց այդպիսի վարքն է մնում ժողովուրդների գիտակցության մեջ եւ չի մոռացվում:

No comments: