Friday, October 15, 2010

Հարցազրույց Վ. Սիրադեղյանի կնոջ հետ. «Ամեն օրն իր հետ բերում է նոր հույսեր»

Panorama.am. 15-10-2010- «Հայացք» շաբաթաթերթը զրուցել է Վանո Սիրադեղյանի կնոջ` Ռուզան Տոնոյանի հետ, ով ամուսնուն սիրահարվել է նրա գործերն ընթերցելով:
«Որպես կին ի՞նչ տվեց Ձեզ Վանո Սիրադեղյանի հետ հանդիպումը եւ համատեղ ընտանեկան կյանքը» հարցին Ռ. Տոնոյանը պատասխանել է. «Ամենակարեւորը` մեր որդուն: Մեր ընտանեկան կյանքն այնքան խտացած, բուռն ու վառ էր, որ կարող է բավականացնել մի քանի կյանքի համար»:
-Ի՞նչ է ժառանգել Ձեր որդին հորից:
-Արտաքին նմանություն, քայլվածք, շարժուձեւ, զգայուն հոգի, սակայն չի ժառանգել հոր պոետիկ խառնվածքը: …Խաչատուրն ուզում է փաստաբան դառնալ. ոչ մի կերպ չի կարողանում հանդուրժել անարդարությունը եւ մարդու իրավունքների ոտնահարումը:
-Ստեղծված իրավիճակում ի՞նչ եք ակնկալում:
-Դրսում գեղեցիկ, գունառատ աշուն է: Կյանքը շարունակվում է, եւ ամեն օրն իր հետ բերում է նոր հույսեր ու սպասումներ:

No comments: