«Լրագիր» 24-10-2010- Թեեւ Թեղուտում այսօր АСР (Էյ-Սի-Փի) ընկերության կողմից շարունակվում է թեղիների «սպանդի», ինչպես նաեւ հանքի շահագործման անհրաժեշտ աշխատանքների իրականացումը, այստեղ` Երեւանում, պայքարը հանուն Թեղուտի պաշտպանության, չի մարում, ինչպես Թեղուտի պաշտպանության խմբի անդամներն են ասում` Թեղուտը մերն է, մենք Թեղուտինը: Ու թեեւ պայքարը հանուն Թեղուտի պաշտպանության շարունակվում է, բայց քչերն են հավատում, որ հնարավոր է հանքը չշահագործվի, քանի որ ինչպես ասում են` այստեղ շատերի մատն է խառը, մյուս կողմից էլ, թեեւ այսքան հետեւողական պայքարին, այնուամենայնիվ, շարունակում են անհայտ մնալ գրեթե առեղծվածային իրական սեփականատերերը: Միայն հայտնի է, որ 2000-ի հանքը շահագործելու արտոնագիր տրամադրվեց АСР ՓԲԸ-ին: Ընկերության բաժնետոմսերի շուրջ 81 տոկոսը պատկանում է Վալլեքս Ֆ.Մ. կոչված ընկերությանը, որը գրանցված է Լիխտենշտեյնում եւ որի մասին որեւէ մեկն առ այսօր տեղեկատվություն չունի եւ թե իրականում ում է պատկանում այն, այդպես էլ հնարավոր չէ իմանալ:
Ըստ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի, այս տեսակ միջոցառումները մի քանի նշանակություն են ունենում, ամենակարեւորը` քաղաքացիական հասարակության սաղմերն են դրվում: “Այսքան երիտասարդ ոչ մի տեղ չեք գտնի, քանի որ երիտասարդությունը խուսափում է քաղաքականությունից, որովհետեւ չի վստահում քաղաքական կարգախոսներին, բայց այստեղ եկել են, կանաչ են հագել: Ի դեպ, Արցախյան շարժումն էլ սկսվեց կանաչ գույնից` բնապահպանությունից` ուղղված Նաիրիտի դեմ”, ասել է կինոռեժիսորը, ում կարծիքով նրանք այն երիտասարդներն են, ովքեր չեն ուզում չվել երկրից, եւ պարզապես չեն ուզում, որ Հայաստանի թռչունը լինի կկուն, իրենք կռունկ են ուզում, որ վերադառնում է հայրենիք: Իսկ դելֆինարիումը, ուսանողական այգին եւ մնացած նախաձեռնությունները հենց քաղաքացիական հասարակության ծիլեր են նախանշում, մարդիկ սկսում են դուրս գալ իրենց փոքր աշխարհից եւ մտածել իրենց շրջապատող աշխարհի պահպանության մասին:
Ռեժիսոր Հելեն Մելքոնյանն այն կարծիքին է, 3-4 տարվա պայքարից հետո այսօր համերգին շատ մարդ պետք է եկած լիներ, բայց չի եկել, փոխարենը եկել են ոստիկանները, որոնք Հելենի բնորոշմամբ, օղակի պես խեղդում են իրենց, ոստիկանները չեն մտածում ոչ իրենց ծնողների, ոչ իրենց ապագայի մասին. “Չգիտեմ` իրենք իրենց մարմնի ոչ մասով են մտածում, չեն մտածում իրենց շնչառական օրգանների մասին”, նշել է Հելենը` նկատելով սակայն, որ վերջին շրջանում հանրության ակտիվությանը նպաստում է Ֆեյսբուք սոցիալական ցանցը, այնինչ դեռ երեք տարի առաջ քչերն էին օգտվում ինտերնետից:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում կարեւորելով 2007-ից սկսած պայքարը` նշել է, որ հանքի շահագործումը հակասում է միջազզային եւ ազգային օրեսդրությանը: Ըստ նրա, սակայն, մեզ առաջիկայում ուրիշ մարտահարվեր է սպասում, այն է` ուրանի հանքավայրերի շահագործումը ՀՀ տարածքում:
Ի դեպ, Գյումրիի “Ասպարեզ” ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով Գյումրիից հատուկ միջոցառման համար էր եկել, մեզ հետ զրույցում նշեց, որ 89-90թթ. ինքը եւ Ավետիք Իշխանյանը այն մեղավորներն են եղել, ովքեր ոչ գունավոր մետալուրգիայի նախարարությունում մասնակցել են Թեղուտի մետաղական պաշարների հաշվարկին: Նա հավաստիացնում էր, որ Թեղուտում 10-11 անուն մետաղ կա, աշխարհում չկա պղինձ, որ հետը ոսկի չունենա, այնինչ ծրագրի մեջ միայն շեշտվում են պղինձն ու մոլիբդենը: “Հայաստանը 60 տարում 6-7 տոկոս է եկամուտ ունենալու, հիմա կառավարության պաշտոնյաներին հարցրեք` իրենց անշարժ գույքը 6-7 տոկոսով կծախե՞ն, իհարկե ոչ, բա ինչո՞ւ են Հայաստանի ունեցվածքը այդ գնով ծախում”, նշել է Լեւոն Բարսեղյանը:
Ի դեպ, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը հայտնաբերվել է 1972: Ասում են, որ հիմնականում 1,6մլն տոննա պղինձ եւ շուրջ 100.000 տոննա մոլիբդեն կա:

No comments:
Post a Comment