Wednesday, October 20, 2010

Գերմանիան Թուրքիային հորդորում է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ

«Ազատություն» 20-10-2010- Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը, ով երկօրյա այցով Թուրքիայում է, գովաբանել է Անկարայի կողմից վերջերս գործադրվող ջանքերը` կարգավորելու համար հարաբերությունները հարեւանների հետ, եւ հորդորել է Թուրքիային ավելի շատ քայլեր կատարել նորմալացնելու համար հարաբերությունները Հայաստանի հետ։:
«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահի հետ այսօր կայացած ասուլիսում նա ասել է, որ Գերմանիայում միգրանտները պետք է վաղ հասակից գերմաներեն սովորեն եւ ինտեգրվեն հանրությանը։
Նրա այցի նախաշեմին` շաբաթ օրը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, թե բազմամշակութայնությունը, իբրեւ հայեցակարգ, ձախողվել է Գերմանիայում։
Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Գերմանիայի քաղաքական գործիչներին կոչ է արել չշահարկել միգրանտների խնդիրները` նշելով, որ թուրքերին պետք է օգնել Գերմանիայի հանրությանը ավելի լավ ինտեգրվելու համար։
Միջազգային գործակալությունները նշում են, որ Գերմանիայում մոտավորպես 5 միլիոն մահմեդական միգրանտներ կան, որոնցից շուրջ երեք միլիոնը թուրքեր են։

No comments: