Wednesday, October 20, 2010

Բնականաբար, սա չի վերաբերում Թուրքիային

Report.am. 20-10-2010- Նախօրեին որոշ թուրքական լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, թե Բաքուն որոշում է կայացրել վերացնել Թուրքիայի հետ վիզային պարզեցված ռեժիմը. եթե նախկինում Թուրքիայի քաղաքացիները վիզա էին ստանում Ադրբեջանի օդանավակայանում, այժմ պետք է այն ստանան իրենց երկրում ադրբեջանական դեսպանատանը։ Մեկնբանելով այս նորությունը` թուրքական լրատվամիջոցները նշում էին, որ այն կարող է բացասաբար անդրադառանալ երկու եղբայրական երկրների հարաբերությունների վրա: ԵՎ ահա Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը շտապել է հստակեցնել իրավիճակը: ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը "ԱՊԱ" գործակալությանն ասել է, որ Ադրբեջան ժամանող արտասահմանցիների համար վիզայի ձեւակերպման նոր կանոնները չեն վերաբերում Թուրքիայի քաղաքացիներին: Սա պատճառաբանվում է երկու երկրների միջեւ կնքված միջպետական պայմանագրում առկա կետերով: Այսպիսով Թուրքիայի քաղաքացիները կարող են Ադրբեջանի վիզա ստանալ անմիջապես օդանավակայանում գտնվող հյուպատոսական բաժանմունքից:

No comments: