Wednesday, October 20, 2010

Վարչապետը հպարտանում է տրանսֆերտների աճով, մոռանալով, որ դա արտագաղթի աճի հետեւանք է

News.am. 20-10-2010- 2010 թվականի անցած 9 ամիսների ընթացքում գրանցված արտագաղթի բարձր ցուցանիշները զուտ էմիգրացիոն երեւույթ չեն եւ սերտ կապ ունեն ազգային անվտանգության հետ։ Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադեւոսյանը։
Նրա խոսքով, արտագաղթի ցուցանիշները լավագույնս խոսում են երկրում առկա իրավիճակի մասին։ «Երբ մարդն այլեւս չի փորձում կապված մնալ հայրենիքի հետ, ստիպված հեռանում է։ Սակայն ամենաթանկը, որ ունի Հայաստանը, մարդկային կապիտալն է։ Վերջին ամիսներին մեր երկրից հեռացել է ավելի քան 25 հազար ընտանիք, նրանք այլեւս չեն վերադառնալու։ Դրա արդյունքում ՀՀ վարչապետը հպարտանում է, որ դրսից ստացվող տրանսֆերտներն ավելացել են։ Ուղարկենք ուրեմն ողջ հայությանը կամ գոնե 1 միլիոնին, այդ դեպքում տրանսֆերտները կավելանան 4, 10 կամ 100 անգամ»,- նշեց Թադեւոսյանը։
«Մարդը պետք է օժտված լինի հասարակական գիտակցությամբ, հասկանա, որ ինքն է իր երկրի տերը եւ պայքարի արժանապատիվ պետության համար, ոչ թե փախչի այդ երկրից»,- ամփոփեց ԿԸՀ անդամը։

No comments: