Wednesday, October 20, 2010

Հայաստանի ռեկորդային ցատկը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Tert.am. 20-10-2010- Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհում 60-րդն է։ ՖԻՖԱ-ի այսօր հրապարակված վարկանշային աղյուսակում մեր ընտրանին առաջադիմել է 45 աստիճանով և զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը։ Հայաստանն իր պատմության ընթացքում նման բարձր տեղում չէր հայտնվել։
Հոկտեմբերի 8-ին և 12-ին Հայաստանի հավաքականը «Եվրո-2012»-ի ընտրական փուլում առավելության հասավ Սլովակիայի և Անդորայի հավաքականների նկատմամբ։ Հենց այս հաղթանակներն էլ օգնեցին ռեկորդային ցատկ կատարել աղյուսակում։ Հատկապես արժեքավոր էր Սլովակիայի նկատմամբ տոնած հաղթանակը, քանի որ մրցակիցը մինչև այս 16-րդն էր աղյուսակում։ Հայաստանից պարտվելուց հետո սլովակներն այժմ 20-րդն են։
Մինչև այս Հայաստանի լավագույն ցուցանիշը 78-րդ հորզիոնականն էր (2008թ. ապրիլին)։ Այնուհետև մեր հավաքականն աստիճանաբար նահանջել էր և դուրս մնացել աշխարհի ուժեղագույն 100 հավաքականների շարքից։
ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակ.
Տ Հավաքական Մ           +  /-
1 Իսպանիա 1881            0
2 Հոլանդիա 1683             0
3 Բրազիլիա 1493            1
4 Գերմանիա 1481         - 1
5 Արգենտինա 1320          0
6 Անգլիա 1205                   0
7 Ուրուգվայ 1167               0
8 Պորտուգալիա 1123         0
9 Խորվաթիա 1086              2
10 Ռուսաստան 1061         15
20 Սլովակիա 86 5             -4
32 Իռլանդիա 710                1
35 Ուկրաինա 706                -9
42 Բելառուս 623                   13
48 Լիտվա 577                          -6
60 Հայաստան 514                   45

61 Իրան  501                              4
70 Մակեդոնիա 455                   1
72 Լատվիա 448                        -4
74 Էստոնիա 435                      11
75 Վրաստան 431                     14
78 Մոլդովա 424                           2
91 Ադրբեջան 361                      11
96 Ուզբեկստան 333                     1
137 Ղազախստան 167                -11
202 Անդորրա 2                                0

No comments: