Tuesday, October 19, 2010

Հայաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համագործակացությանը խանգարում են քաղաքական «արգելակները»

News.am. 19-10-2010- Հայաստանը պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ էներգետիկայի ոլորտում, բայց այդ գործընթացին խանգարում են «քաղաքական արգելակները»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
«Հենց այդ խոչընդոտները հաջողվի հաղթահարել, փոխշահավետ համագործակցություն կձեւավորվի, որը կբխի երկու երկրների շահերից»,- ասել է Գալստյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, Հայաստանը սկզբնապես համաձայնվել է արտահանել 1,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, սակայն Երեւանի եւ Հրազդանի ջերմաէլեկտրակայանների արդիակնացումից հետո հնարավորություններն աճել են: «Թուրքաան կողմը քաղաքական խնդիրներ ունի, որոնք խանգարում են էլեկտրաէներգիայի առաքմանը»,- ասել էր նախարարը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայկական էլեկտրաէներգիան Թուրքիա առաքելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցի ընթացքում: 2008-ի սեպտեմբերի 4-ին պայմանագիր էր ստորագրվել Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության եւ բելգիական «ՅՈՒՆԻՏ» ընկերության միջեւ, որը զբաղվում է Թուրքիա էլեկտարականության ներմուծմամբ եւ բաժանմամբ:
Համաձայնագրով նախատեսված արժեքը 1 մՎտ-ի համար կազմում էր 57 դոլար:

No comments: