Tuesday, October 19, 2010

Թուրքաբնակ ադրբեջանցիները պաշտոնական Բաքվին կոչ են արել ՝ վերջ դնել Հեյդարիզմին

Panorama.am. 19-10-2010- Նախօրեին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Հեյդար Ալիևի արձանի դիմաց, մի խումբ երիտասարդ ակտիվիստների կողմից բողոքի ակցիա է կազմակերպվել: Ակցիա անցկացնելու պատճառն Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների ոտնահարման փաստերն ու ժողովրդավարության հետ կապված խնդիրներն են:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ակցիայի կազմակերպիչներից մեկը լրատվականի հետ զրույցում նշել է, որ ակցիայի հիմնական նպատակը՝ Ադրբեջանում առկա խնդիրների վրա ուշադրություն բևեռելն է: Վերջինս նշել է, որ ներկայիս վարչակարգի օրոք մարդկանց գոյատևման համար անտանելի պայմաններ են ստեղծվել:
«Չնայած այն հանգամանքին, որ մենք այս պահին Ադրբեջանում չենք ապրում, սակայն մեր հայրենակիցների վիճակը մեզ անհանգստացնում է: Այդ պատճառով էլ՝ մենք որոշեցինք մեր բողոքն արտահայտել Հեյդարիզմի նկատմամբ՝ այն բանի համար, ինչը դրված այս ռեժիմի հիմքում: Նման ակցիաներ իրականացվելու են նաև այն քաղաքներում, որտեղ Հեյդարի Ալիևը հուշարձանը տեղադրված կլինի, ինչն ի դեպ ադրբեջանցի հարկատուների հաշվին է կառուցվել»,- նշել է ակցիայի կազմակերպիչներից մեկը:
Ակցիայի մասնակիցներն ադրբեջանական իշխանություններին կոչ են արել՝ ժողովրդավարության սկզբունքներին համահունչ ընտրություններ անցկացնել, իսկ ձերբակալված լրագրողներին և բլոգերների ազատ արձակել:
Ակցիան անցել է առանց միջադեպերի:

No comments: