Monday, October 25, 2010

Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսին մերժել են վիզա տրամադրել, եւ դուրս են հրավիրել դեսպանատնից

News.am. 24-10-2010- Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության դեսպանությունում հրաժարվել են մուտքի արտոնագիր տրամադրել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին։ NEWS.am-ի տեղեկության համաձայն հայ եպիսկոպոսին ոչ միայն մերժել են, այլեւ ոչ վայելուչ ձեւով դուրս են հրավիրել դեսպանատնից՝ ասելով «Գնացեք ձեր ժողովրդի հետ աշխատեք, ոչ թե մտեք դեսպանատներ»:
Նշենք, որ NEWS.am-ին հասած տեղեկություններով՝ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Մեծ Բրիտանիա էր մեկնում` մասնակցելու միջազգային համաժողովի։ Հոգեւորականը հրավերն ստացել է էլեկտրոնային տարբերակով, ինչն էլ, ըստ երեւույթին, վիզա տրամադրելու մերժման պատճառն է հանդիսացել։

No comments: