Monday, October 25, 2010

Իրան-Հայաստան նավթատարի շինարարությունը սկսվելու է 2010-ի վերջին

News.am. 25-10-2010- 2010թ. վերջին սկսվելու է Իրանից Հայաստան նավթային ապրանքատարի շինարարությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը՝ Հայաստանի խորհրդարանում Բյուջե-2011-ի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, ծրագիրն իրականացվւմ է երկկողմ ձեւաչափով (Հայաստան-Իրան) եւ նախատեսվում է, որ հոկտեմբերի 25-ին Հայաստանի վարչապետի Իրան կատարելիք այցի շրջանակներում կարձանագրվի հերթական առաջընթացը, քանի որ արդեն համաձայնագիր է ստորագրվել բաժնետերերի հետ:
«Այդ ծրագրի արժեքը կազմում է մի քանի միլիարդ դոլար, այն ճգնաժամի պատճառով հետաձգվել, բայց չէր փակել»,- ասել է Սիմոնյանը:
Թավրիզից Արագած նավթային ապրանքատարի երկարությունը կազմում է 110 կմ Իրաի տարածքում եւ 265 կմ՝ Հայաստանի:

No comments: