Wednesday, October 20, 2010

Գերմանիայի նախագահը թուրքերենով մեջբերել է Աթաթուրքի հայտնի խոսքերը

News.am. 20-10-2010- Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը Թուրքիայի խորհրդարանում ունեցած իր ելույթի վերջում թուրքերենով մեջբերել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հայտնի խոսքերը։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի նախագահն իր ելույթի վերջում ողջունել է թուրք ազգին եւ խոսքն ավարտել թուրքերենով. «Հայրենիքում խաղաղություն, աշխարհում խաղաղություն»։
Նշենք, որ Գերմանիայի նախագահը 5-օրյա պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում։ Այցի ընթացքում Գերմանիայի նախագահը կլինի Ադանայում, Տարսոնում, Ստամբուլում եւ մայրաքաղաք Անկարայում Թուրքիայի իր գործընկեր Աբդուլլահ Գյուլի հետ կմասնակցի Թուրք-գերմանական համալսարանի հիմնարկեքի արարողությանը:

No comments: