Tuesday, October 19, 2010

Թուրքիայի Պնախարար. Անկարան հանդես է գալիս տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների կարգավորման օգտին

News.am. 19-10-2010- Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների կարգավորման օգտին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյենուլը՝ ԱՄՆ եւ Թուրքիայի հարաբերություններին նվիրված 29-րդ խորհրդաժողովին:
Նրա խոսքով, ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից գարնանը Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը լարվածություն է ստեղծել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում, սակայն Անկարան կարծում է, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչներին եւ վարչակազմին կհաջողվի կանխել անցանկալի զարգացումները: Նրա խոսքով, ԱՄՆ-ը եւ Թուրքիան դեռ դաշնակիցներ են:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, քննարկման մասնակիցները անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Այդ համատեքստում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի պաշտոնատար անձինք հայտնել են, թե խաղաղության, անվտանգության եւ կայունության կողմնակիցն են, պատրաստակամություն են հայտնել օգնել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին:

No comments: