Tuesday, October 19, 2010

Թուրք դատախազները Երեւանում նիստի են մասնակցում

«Ազատություն» 19-10-2010- Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր առանձնազրույց է ունեցել Թուրքիայի Վճռաբեկ դատարանի հանրային դատախազներ Ահմեդ Թասյուրտի եւ Օմար Յանարի հետ:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները կարեւորել են հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը, երկու ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: Աղվան Հովսեփյանը հույս է հայտնել, որ անմիջական եւ անհատական շփումները կնպաստեն երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ձեւավորմանը:
Հայաստանի գլխավոր դատախազը ընդունել է նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ցելլի գլխավոր դատախազ Հարալդ Ռենջին:

Գերմանիայի եւ Թուրքիայի պատվիրակները ժամանել են` մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին:

No comments: