Monday, October 25, 2010

Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնը հետաձգվել է

7or.am.25-10-2010- Սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե նոյեմբերի 2-4-ը Հայաստանում կանցկացվի ադրբեջանական ֆիլմերի փառատոն «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնությամբ և Հայաստանում ամերիկյան դեսպանատան աջակցությամբ։
«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախագահը Գեորգի Վանյանն է, ով պարբերաբար հանդես է գալիս ադրբեջանական լրատվամիջոցներով, ընդ որում՝ հակահայկական հայտարարություններով։ Նախաձեռնության անդամներից է նաև լրագրող Լուսինե Վայաչյանը։
Նույն սոցաիալական ցանցերում առաջացած դժգոհությունների հետևանքով, հավանաբար, կազմակերպիչների կայքում տեղեկություն էր տեղադրվել, որ փառատոնի անցկացումը հետաձգվում է։

No comments: