Wednesday, October 20, 2010

Facebook-ում բացվել է «Բացեք հայ-թուրքական սահմանը» անունով էջ

News.am. 20-10-2010- Օրեր առաջ Facebook-ում բացվել է «Բացեք հայ-թուրքական սահմանը» անունը կրող էջ, որի համակիրները հոկտեմբերի 19-ի երեկոյան կազմում էին մոտ 450 հոգի։
Հիշյալ էջում բացակայում է տեղեկությունն այն մասին, թե ում կողմից է այն ստեղծվել, սակայն դատելով էջում տեղադրված ֆոտոալբոմներից, կարելի նշել, որ դրա հեղինակը թուրքական «Հզոր հայրենիք» կուսակցություն է, որը Հայաստանում հայտնի դարձավ հայ-թուրքական սահմանի խախտման մասին այդ կուսակցության կողմից տարածած տեղեկությունից հետո։
Թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, թե «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահը իր համակիրների հետ, ի նշան բողոքի, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց սահմանը դեռ փակ է, անցել էին Ախուրյան գետը եւ մտել Հայաստանի տարածք։
Կայքէջում տեղադրված են «Այց Հայաստան» եւ «Անիի ավերակներ. Սահմանի անցում» անունով ալբոմները, որոնց մեջ տեղադրված լուսանկարներում են «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը, փոխնախագահ Բայբարս Օրսեքը եւ այլոք։
Կայքէջի ադմինիստրատորը շատ ուշադիր է հետեւում մեկնաբանություններին եւ արագ հեռացնում է Հայոց ցեղասպանության մասին հիշատակող մեկնաբանությունները։ Օրինակ՝ մեկնաբանությունների հեռացումը նկատած Արթուր Ստեփանյանը էջում գրեց դրա մասին, որը րոպեներ անց եւս հեռացվեց։

No comments: