Tuesday, October 19, 2010

PKK-ն վերջնաժամկետ է ներկայացրել Թուրքիային

Tert.am. 19-10-2010- Եթե 15 օրվա ընթացքում թուրքական իշխանությունները որևէ քայլ չանեն քրդական հարցի կարգավորման ուղղությամբ, Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) կվերսկսի զինված գործողությունները: Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, բրիտանական Independent պարբերականին տված հարցազրույցում ասել է PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը:
«Կսպասենք ևս 15 օր: Եթե դրական զարգացումներ լինեն, զինադադարը միակողմանիորեն կերկարացնենք: Եթե շոշափելի քայլեր չլինեն, կիրականացնենք անհրաժեշտ քայլեր ինքնապաշտպանության համար»,- հայտարարել է Քարայըլանը:
Հիշեցնենք, որ PKK-ն այս տարվա օգոստոսից միակողմանի զինադադար էր հայտարարել:

No comments: