Tuesday, October 19, 2010

Ֆիլիպ Գորդոն. «Արձանագրությունների վավերացման համար հարմար պահ է պետք»

HayNews.am. 19-10-2010- Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրասիայի հարցերով խորհրդական Ֆիլիպ Գորդոնը Armenian Reporter-ի հետ հարցազրույցում խոսել է հայ-թուրքական հարաբերություններից և արձանագրությունների ճակատագրից՝ նշելով, որ դրանք սպասում են հարմար մի պահի`նորից օրակարգ մտնելու համար:
Armenian Reporter-ի այն հարցին՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները շարունակում են հավատարիմ մնալ կարգավորման գործընթացին՝ Գորդոնը պատասխանել է. «Մենք հավատարիմ և կապված ենք մնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ցանկանում ենք, որպեսզի երկու երկրներն էլ վավերացնեն և հավատարիմ մնան Արձանագրություններին»:
«Արձանագրությունները մահացած չեն: Միգուցե մենք կարողանանք ավելի հարմար ժամանակ գտնել դրանք օրակարգ բերելու համար»,-նշել է ամերիկացի դիվանագետը:

No comments: