
Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 259.1 հազար մարդ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, այդ թվում՝ քաղաքային բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 087.2 հազար, գյուղականը՝ 1 մլն 171.9 հազար։
Մայրաքաղաք Երևանում բնակվում է 1 մլն 121.2 հազար մարդ։ Հանրապետության ամենաշատ բնակչություն ունեցող մարզը Արմավիրն է։ Այստեղ ապրում է 285.9 հազար մարդ։ Ամենաքիչ բնակչություն ունեցող մարզը Վայոց ձորն է, որտեղ ապրում է 55.9 հազար մարդ։
No comments:
Post a Comment