Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի այսօր, նոյեմբերի 17-ին հրապարակած դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 59-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ մեր թիմը բարձրացել է մեկ հորիզոնական: Հայաստանն ունի 517 միավորվ, ինչը երեք միավորով ավելի է նախորդ ամսվա դասակարգման համեմատ:Առաջին ինը տեղերում փոփոխություն տեղի չի ունեցել: Առաջատարն Իսպանիան է, հաջորդ տեղերում են Հոլանդիայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Անգլիայի, Ուրուգվայի, Պորտուգալիայի եւ Խորվաթիայի հավաքականները: Տասնյակ է մտել Եգիպտոսի թիմը: Հայաստանի հետ Եվրոպայի առաջնության նույն ընտրական խմբում ընդգրկված Ռուսաստանը երեք տեղ նահանջել է եւ 13-րդ տեղում է: Երկու աստիճան բարձրացել է Սլովակիան եւ զբաղեցնում է 18-րդ տեղը: Իռլանդիան 32-րդն է: Մակեդոնիան 76-րդն է` նախորդ ամսվա համեմատ նահաջել է վեց աստիճան:
Վրաստանը 78-րդն է, Ադրբեջանը` 90-րդը:
No comments:
Post a Comment