Wednesday, November 17, 2010

Գողերը հեռուստատեսությամբ լսել են իրենց զոհերի խնդրանքը և հետ վերադարձել գողացված գումարը

HayNews.am. 17-11-2010- Թուրքական Բուրսա քաղաքում Նազլը և Յահյա Թոփալների բնակարանից անհայտ անձինք գողացել էին 2 հազար դոլարին համարժեք թուրքական լիրա:
Ինչպես փոխանցում է Hurriyet-ը, երիտասարդ ամուսինները հույսը չեն կորցրել իրենց գումարները հետ ստանալուց և տեղական հեռուստաընկերությունների եթերով հանդես են եկել հայտարարությամբ, որով խնդրել են գողերին վերադարձնել իրենց գումարը:
Թոփալները հայտարարության մեջ նշել են, որ իրենց հավաքած գումարը հատկացվելու էր Նազլըի կարևոր վիրահատությանը, ով վերջերս էր կաթված տարել:
Գողերն այս ամենից ազդվելով՝ հետ են վերադարձրել ամուսինների խնայած գումարը: Վերջիններս էլ իրենց հերթին բողոք չեն ներկայացրել ոստիկանություն, և գողերն ազատ են արձակվել: Նշվում է նաև, որ գողերը եղել են երիտասարդ աղջիկներ:

No comments: