News.am. 4-11-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ իր կինը՝ Էմինե Էրդողանը դատական հայց են ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության երիտթեւի ներկայացուցիչների դեմ, ովքեր օրեր առաջ իշխող վարչակարգին նվիրված ցուցահանդես էին կազմակերպել։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը եւ իր կինը գտնում են, որ ցուցահանդեսում իրենց նվաստացրել են, ծիծաղի առարկա դարձրել, որի համար ցուցահանդեսի կազմակերպիչներից որպես փոխհատուցում պահանջում են 60 հազար լիրա (50 հազար Էրդողանի եւ 10 հազար տիկին Էրդողանի համար)։
Նշենք, որ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության երիտթեւի ներկայացուցիչներն օրեր առաջ ներկայացրել էին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հալածյալները անունով ցուցահանդես, որի մեջ բավականին զավեշտալի համեմատություններ էին արել իշխող կուսակցության ղեկավարների միջեւ։

No comments:
Post a Comment