Thursday, November 4, 2010

Radikal. Հանրապետականների հաղթանակի երկու երեսը

Panorama.am. 4-11-2010- ԱՄՆ կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, ինչպես հայտնի է, զգալի առավելության են հասել հանրապետականները: Թուրքական մամուլը մեծ խանդավառությամբ է տեղեկացնում հանրապետականների հաջող ընտրական արդյունքների մասին: Մասնավորապես Ներկայացուցիչների պալատում վերջիններս մեծամասնություն են կազմել և պալատի նախագահությունը ստանձնել դեմոկրատներից: Ենթադրվում է, որ Ներկայացուցիչների պալատի նախագահ, Հայոց ցեղասպանության բանաձևի եռանդուն աջակիցներից Նենսի Փելոսիին այդ պաշտոնում փոխարինելու կգա հանրապետական Ջոն Բոեհներգելը, որը հայտնի է իր ոչ հայանպաստ գործունեությամբ:
Թուրքական «Ռադիքալ» (Radikal) պարբերականը նշում է, որ թուրքերի համար ուրախալի վերոնշյալ հանգամանքը միևնույն ժամանակ դրականից բացի ունի նաև իր բացասական կողմը: Օրինակ, Բոեհներգելը թեև հայկական բանաձևերի հարցում թուրքամետ դիրքորոշմամբ է աչքի ընկնում, բայց նա նաև շատ զգայուն է Իրանի ու Իսրայելի հետ կապված հարցերում: Եվ առհասարակ հանրապետականներն Իրանի հանդեպ ընդգծված թշնամանք, իսկ Իսրայելին անվերապահ աջակցություն են ցուցաբերում: Սա արդեն դժվար կացության մեջ է դնում Անկարային, որը վատ հարաբերություններ ունի Թել Ավիվի և ջերմ հարաբերություններ Թեհրանի հետ:

No comments: