Panorama.am. 4-11-2010- Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ջոզեֆ Ռիկիարդոնեի նշանակմանը վետո դրած սենատոր Սեմ Բրոունբեքը Կանզասի նահանգապետի ընտրություններում հաղթանակ է տարել:
Ինչպես հայտնում է թուրքական «Սաբահ» (Sabah) թերթը, դեռ հայտնի չէ, թե մինչև հունվար որպես սենատոր պաշտոնավարող Բրոունբեքը հետ է կվերցնի՞ Ռիկիարդոնեի նշանակումն առկախելու մասին իր պահանջը, թե՞ ոչ:
Նշվում է նաև թուրքերի հրճվանքը, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում նշանակալի հաջողությունների են հասել հանրապետականները: ԱՄՆ-ում թուրքական հասարակական կազմակերպությունների անունից գործող Ալի Չինարը նշել է, որ Թուրքիայի համար հատկապես շահեկան կլինի դրությունը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որի աշխատանքները սպասվում է, որ ղեկավարելու է հակահայ դիրքորոշմամբ հայտնի Իլեանա Լեհթինենը:

No comments:
Post a Comment