7or.am. 9-11-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հերթական անգամ սադրիչ և ցինիկ հայտարարություններ էր արել։«7օր»-ի՝ «Կարո՞ղ է պետությունը նման հայտարարությունների համար դատի տալ» հարցին ի պատասխան՝ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանն ասել է.
-Ո՛չ, չի կարող դատի տալ, այսինքն պատժել օրենքով: Որևէ անձի դատի տալու համար նրա կատարած գործողությունը պետք որակվի որպես հանցագործություն: Տվյալ հայտարարությունը ապուշություն է, իսկ ապուշությունը դեռևս հանցագործություն չէ։
-Նա նաև նշել է, որ եթե խոսում ենք զուտ միջազգային իրավունքի տեսանկյունից, ապա գոնե վերջին հինգ հարյուր տարվա ընթացքում Հարավային Կովկասը եղել է կա՛մ Թուրքիա, կա՛մ Պարսկաստան, կա՛մ Ռուսաստան: Այսինքն, այդ երկրների տիտղոսներն են համապատասան միջազգային պայմանգրերով ճանաչված եղել այդ տարածքի վրա: Միայն 1920թ. է Հայաստանի տիտղոսն ամրագրվել պատմական Հայաստանի մի մասի վրա՝ պատմական Հայաստանի, այլ ոչ թե «պատմական հողերի»:
-Ալիևի ասածը քոչվոր խաշնարածին բնորոշ արտահայտություն է, քանի որ նրա համար չկա հայրենիք, այլ կա միայն արոտավայր: Տվյալ դեպքում մեր ԱԳՆ-ն պիտի եռանախագահների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրի Ալիևի հայտարարությունների վրա՝ դրանք որակելով որպես սադրանք, որը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը,-ընդգծել է Ա. Պապյանը։

No comments:
Post a Comment