Thursday, November 25, 2010

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Հայաստանը ստացավ մեկ հետաքրքիր մեսիջ. Ալեքսանդր Մարկարով

Tert.am. 25-11-2010- ՀՀ նախագահի կողմից ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովի մասնակցությունը մերժելը մի կողմից ցույց տվեց, որ Հայաստանն ունի իր ինքնուրույն դիրքորոշումը, մյուս կողմից էլ՝ որ Հայաստանը կարող է շարունակել կառուցողական համագործակցությունն այդ կառույցի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:
Քաղաքագետը նշեց, որ այդ գագաթնաժողովից Հայաստանի ստացած միակ «հետքրքիր մեսիջը» ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն էր այն մասին, որ ՆԱՏՕ-ն դեր չունի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, իսկ սա նշանակում է, որ ԼՂ խնդրի կարգավորմամբ շարունակում է զբաղվել ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Ասուլիսին մասնակցող «Սիվիլիթաս» կենտրոնի փորձագետ, լրագրող Թաթուլ Հակոբյանի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի նման միջազգային կառույցների աշխատանքներին չմասնակցելը Հայաստանի համար շռայլություն է: Ըստ նրա՝ ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը նախագահի մասնակցությամբ կարող է ցույց տալ իր դիրքորոշումը:

No comments: