Saturday, November 27, 2010

Գյուլն «օգնության է հասնում» ազերիներին՝ խոսելով ԼՂ խնդրի մասին

HayNews.am. 27-11-2010- Պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև արցախյան հիմնահարցին, փոխանցում է CIHAN-ը:
«ԼՂ խնդիրը միգուցե և քննարկման առարկա է, սակայն այն, որ Ադրբեջանի հողերի մի մասը «օկուպացված» է, կան «ադրբեջանցի փախստականներ», քննարկման թեմայից դուրս է»,-նշել է Գյուլը և հավելել. «Ներկայիս դրությունը վաղը կարող է ծնել սարսափելի իրավիճակներ: Այդ պատճառով հարցի լուծման ուղղությամբ պետք է շատ աշխատել»:
Լրագրողների այն հարցին՝ արդյո՞ք «Գյուլը ցանկանում է Շվեյցարիայի միջնորդությունն արցախյան հակամարտության կարգավորման գործում», վերջինս պատասխանել է, թե «իրենք շնորհակալ են Շվեյցարիայի գործադրած ջանքերի համար»:
Գյուլը նաև հայտարարել է, թե իբր «Կովկասում առկա խնդիրները փոխկապակցված են, և դրանց լուծման համար հսկայական ջանքեր են պահանջվում»:

No comments: