
HayNews.am. 27-11-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր մեկնում է Վաշինգթոն՝ մրցանակ ստանալու, ինչպես նաև մի շարք կարևոր հանդիպումներ ունենալու նպատակով: Ինչպես արդեն նշել էինք, Դավութօղլուն ընդգրվել է Foreign Policy հանդեսի «Աշխարհի 100 ինտելեկտուալների» ցուցակում և Վաշինգթոնում կմասնակցի մրցանակների հանձնման արարողությանը:
Բացի մրցանակ ստանալուց, Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա իր ամերիկացի գործընկեր Հիլարի Քլինթոնի հետ, որի ընթացքում կքննարկվի նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թեմաներ, հաղորդում է թուրքական Sabah պարբերականը:
Նույն աղբյուրի տվյալներով, Դավութօղլուն իր հետ ուղերձների շարք է տանում, որում շոշափվում են մի շարք թեմաներ՝ քրդական և կիպրական հարցերը, հակահրթիռային պաշտպանության համակարգերի, Իրանի և Իսրայելի հետ կապված խնդիրները: Միևնույն ժամանակ կա նաև Հայաստանին վերաբերող ուղերձ:
«Թուրքիան չի ցանկանում Ապրիլի 24-ից առաջ առերեսվի Հայոց ցեղասպանության հարցին: Այդ կապակցությամբ քայլ է արվել: Թուրքական կողմը ձեռք բերված համաձայնությանը հավատարիմ է: Այդ համաձայնությունն առկախած Հայաստանը պետք է առաջընթաց գրանցի Մինսկի գործընթացում»,-նշված է ուղերձում:
No comments:
Post a Comment