Sunday, November 7, 2010

Հայ շախմատիստուհիները կմասնակցեն Թուրքիայում կայանալիք աշխարհի առաջնությանը

HayNews.am. 7-11-2010- ՖԻԴԵ-ն հրապարակեց դեկտեմբերի 2-ին Թուրքիայի Հաթայ քաղաքում սկսվող աշխարհի կանանց առաջնության մասնակիցների վերջնական ցուցակը:
Նոկաուտ համակարգով անցկացվելիք մրցաշարում հանդես կգան Հայաստանի երկու ուժեղագույն շախմատիստուհիները` գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը: Անդրանիկ փուլում Մկրտչյանը կհանդիպի Ժան Սիաովենի (Չինաստան), Դանիելյանը` Տատյանա Շադրինայի (Ռուսաստան) հետ:
Հաթայում ելույթ կունենան եւս երկու հայ շախմատիստուհիներ` գրոսմայստեր Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը (Ֆրանսիա) եւ միջազգային վարպետ Դինա Կագրամանովան (Կանադա): Նրանց մրցակիցները կլինեն համապատասխանաբար գրոսմայստերներ Քրիստինա Ադելա-Ֆոյշորը (Ռումինիա) եւ Նանա Ձագնիձեն (Վրաստան): Այս մասին հայտնում է Armchess.am-ը:

No comments: