Thursday, November 25, 2010

ԼՂ-ում թերահավատությամբ են վերաբերում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին News.am. 25-11-2010- Լեռնային Ղարաբաղի բանկիչները թերահավատությամբ են վերաբերվում

Թուրքիային՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործըթնացում կատարվող իրադարձություններից հետո:
«Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության պատվերով իրականացված հարցման արդյունքում պարզվել է, որ ղարաբաղցիների 84 տոկոսը հավանություն է տալիս Հայաստանի նախագահի որոշմանը՝ սառեցնել հայ-թուրքական հարաբերությունները, այն բանից հետո, երբ Թուրքիան չվավերացրեց արձանագրությունները: Մինչդեռ Հայաստանի նախագահի որոշումից դժգոհ է հարցվածների 11 տոկոսը:
Լեռնային Ղարաբաղում վստահ են, որ Թուրքիան պարզապես պատրվակ է փնտրել արձանագրությունները չվավերացնելու համար, իսկ 84 տոկոսը կարծում է, որ Թուրքիա երբեք ավարտին չի հասցնի հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Այդուհանդերձ, ԼՂՀ բնակիչները կարծում են, որ հարաբերությունների կարգավորումը շահավետ կլինի, Հայաստանը կշահի միջազգային առեւտրից (80 տոկոս), Հայաստանն ավելի կմոտեցնի Եվրոպային (61 տոկոս), ավելի լայն հնարավորություններ կբացի Հայաստանի արտաքին քաղաքականության համար (54 տոկոս):
Ինչպես եւ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւս թերահավատ են, թե Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Լեռնային Ղարաբաղում հարցումներն անցկացրել է «Պոպուլուս» կազմակերպությունը՝ հոկտեմբերի 22-ից 26-ը՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում: Հարցումներին մասնակցել է 804 մարդ:

No comments: