Thursday, November 25, 2010

Բողոքի ցույցեր ՀՀ կառավարության շենքի դիմաց

Tert.am. 25-11-2010- ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր դարձյալ բողոքի ակցիա են կազմակերպել տարբեր տարիներին հայկական բանակում մահացած զինծառայողների ծնողները՝ պահանջելով բացահայտել իրենց որդիների մահվան հանգամանքները և պատժել իրական մեղավորներին։
Յուրաքանչյուր հինգշաբթի՝ կառավարության նիստի օրերին, նշված անձինք բողոքով փորձում են կառավարության շենք մուտք գործող նախարարների և այլ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել իրենց խնդրի վրա։
Սակայն, նրանց խոսքով, իրենց որդիների սպանությունների բացահայտման ուղղությամբ գործուն քայլեր չեն իրականացվում։
«Սեփականություն զավթողները մնացին անպատիժ» և այլ բովանդակությամբ ցուցապաստառները պարզած՝ բողոքի են դուրս եկել նաև իրացման գոտիների բնակիչները։
Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին կառավարության շենքի մոտ հանդես է գալիս քաղբանտարկյալների շահերի պաշտպանությամբ։ Նա «Արյունոտ ձեռքներդ Նիկոլից հեռու պահեք» գրությամբ պաստառը պարզած՝ պահանջում է ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին և մյուս քաղբանտարկյալներին։

No comments: